Ինչպես է Ռոնալդուն զայրանում և լրագրողի խոսափողը գցում լիճը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  Եվրո -2016-ի Հունգարիայի դեմ խաղից առաջ իր թիմակիցների հետ դուրս էր եկել զբոսանքի: Զբոսանքի ընթացքում լրագրողներին արգելվում է մոտենալ և հարցեր տալ ֆուտբոլիստներին:

Իսկ  orreio da Manhã թերթի թղթակիցը մոտեցավ Ռոնալդուին և հարցրեց. «Ռոնալդու պարտրա՞ստ ես այսօրվա խաղին», պորտուգալացին  վերցրեց լրագրողի խոսափողը և ջուրը գցեց:

Նշենք՝ Ռոնալդուն բավականին բացասական է վերաբերվում  Correio da Manhã պարբերականին և չի պատասխանում նրանց հարցերին, քանի որ նրանք հաճախ ապատեղակատվություն են տարածում ֆուտբոլիստի անձնական կյանքի վերաբերյալ: Ռոնալդուն մի անգամ չէ թեթին մեղադրել զրպարտանքի մեջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ