Դադարեցրել են խաղն ու հորդորել դարպասապահին կտրել մազերը

Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ մրցակից թիմի հաձակվողը բողոքել է դարպասապահի սանրվածքի համար, որից հետո հանդիպումը դադարեցվել է:

Դարպասապահին առաջարկվել է երկու տարբերակ՝ կա՛մ պետք է փոխարինվի, կա՛մ կտրի մազերը տեղում: Ակումբի գլխավոր մարզիչը նպատակահարմար է գտել երկրորդ տարբերակի կիրառումը:

Հատկանշական է, որ սանրվածքների վերաբերյալ նոր որոշում է ընդունվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ըստ որի՝ պետք է սահմանափակել սանրվածքի տեսակները, քանի որ որոշ սանրվածքներ իրենց երևակայական անսահմանությամբ հակասում են իսլամին ու թագավորության ավանդույթներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ