Տեսություններ

«Բորնմութ» 1-3 «Ման. Յունայթեդ». Մխիթարյանի նորամուտի խաղը հաղթական էր

  • Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր
  • «Բորնմութ» 1–3 «Մանչեսթեր Յունայթեդ»
  • Գոլերը՝ 0-1՝ Մատա 40՛, 0-2՝ Ռունի 59՛, 0-3՝ Իբրահիմովիչ 64՛, 1-3՝ Սմիթ 69՛
  • «Վիտալիտի Ստեդիում» մարզադաշտ, Բորնմութ

Հատկանշական է, որ այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտը նշեց մանչեսթերյան ակումբի կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: Այս խաղում մանկունյանցիների կազմում ԱՊԼ-ում իրենց նորամուտը նշեցին նաև Էրիկ Բային ու Զլատան Իբրահիմովիչը:

Հետաքրքիր է, որ Զլատան Իբրահիմովիչին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ ԱՊԼ-ի, Չեմպիոնների լիգայի, Ա Սերիայի ու Ֆրանսիայի առաջնության իր նորամուտի խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ