Տեսություններ

«Բարսելոնան» երկրորդ անգամ անընդմեջ՝ Իսպանիայի գավաթի հաղթող

  • Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
  • «Բարսելոնա» 0-0(2:0) «Սևիլիա»
  • Գոլերը՝ Ալբա 97՛, Նեյմար 120+2՛
  • Հեռացում՝ Մասկերանո 36՛(«Բարսելոնա»), Բանեգա 90+2՛(«Սևիլիա»), Կարիսու 120+1՛(«Սևիլիա»)
  • «Վիսենտե Կալդերոն», Մադրիդ

Կատալոնական «Բարսելոնան» համառ պայքարում կարողացավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ կոտրել «Սևիլիայի» դիմադրությունը, իսկ վերջնամասում Նեյմարի գոլով՝ եզրափակել խաղի ինտրիգը՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով Իսպանիայի գավաթը:

Նշենք, որ կատալոնական ակումբի համար այս չեմպիոնությունը 28-րդն է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, որով թիմը բացարձակ ռեկորդակիր է: «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի հաղթողի կոչումը նվաճելու քանակով հաջորդում է Բիլբաոյի «Ատլետիկը»(23 անգամ), ապա՝ Մադրիդի «Ռեալը»(19 անգամ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ