Ամերիկայի գավաթի կազմակերպիչները խառնել են մասնակից հավաքականների հիմները

Ամերիկայի գավաթի խաղարկության Մեքսիկա – Ուրուգվայ հանդիպման ժամանակ մրցաշարի կազմակերպիչներն Ուրուգվայի հավաքականի օրհներգի փոխարեն հնչեցրել են Չիլիի ազգային հավաքականի հիմնը:

Խաղից անմիջապես հետո կազմակերպիչներն ընդունել են իրենց սխալն ու ներողություն խնդրել:

«Նախախաղային արարողությունների ժամանակ սխալմամբ հնչել է այլ հավաքականի օրհներգ: Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում Ուրուգվայի հավաքականից, Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայից, բոլոր ուրուգվայցիներից ու հավաքականի երկրպագուներից: Մենք կաշխատենք այնպես, որ նման բան այլևս տեղի չունենա»,- գրված է մրցաշարի կազմակերպիչների հաղորդագրությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ