Տեսություններ

Ամերիկայի գավաթ. Օրվա արդյունքները, տեսություններն ու հետաքրքիր պահերը

Տեղի ունեցան Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի 1-ին տուրի Կոստա Ռիկա – Պարագվայ, B խմբի 1-ին տուրի Հայիթի – Պերու և Բրազիլիա – Էկվադոր հանդիպումները: Այս 3 խաղերում արձանագրվեց միայն 1 գոլ, որը հեղինակեց Պերուի հավաքականի հարձակվող Պաոլո Գերեյրոն՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Մյուս հանդիպումներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի:

  • Ամերիկայի գավաթ, A խումբ, 1-ին տուր
  • Կոստա Ռիկա 0-0 Պարագվայ
  • Հեռացում՝ Վաստոն 90+4՛(Կոստա Ռիկա)
  • «Օռլանդո Ցիտրուս Բոուլ» մարզադաշտ, Օռլանդո

  • Ամերիկայի գավաթ, B խումբ, 1-ին տուր
  • Հայիթի 0-1 Պերու
  • Գոլը՝ Պաոլո Գերեյրո 61՛
  • «Սենչրի Լինք Ֆիլդ» մարզադաշտ, Սիեթլ

  • Ամերիկայի գավաթ, B խումբ, 1-ին տուր
  • Բրազիլիա 0-0 Էկվադոր
  • «Ռոուզ Բոուլ» մարզադաշտ, Փասադենա

Ի վերջո՝ գո՞լ էր, թե՞ ոչ…
Բրազիլիայի ու Էկվադորի հավաքականների խաղի ժամանակ վիճահարույց իրավիճակ է ստեղծվել, երբ էկվադորցիների ֆուտբոլիստի հարվածից հետո Բրազիլիայի հավաքականի դարպասապահը գնդակը շեղել է դեպի դարպասը, որի արդյունքում այն հայտնվել է ցանցում: Մրցավարը սուլել է, սակայն ոչ թե գոլն արձանագրելու, այլ ազատ հարված նշանակելու համար, քանի որ ըստ մրցավարի՝ մինչև ցանցում հայտնվելը գնդակն արդեն լքել էր խաղադաշտը:

Ինչպես էր Նեյմարը տրիբունայից հետևում իր հավաքականի անշուք խաղին…

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ