Տեսություններ

«Ալաշկերտ» 1-1 «Դինամո». Խաշմանյանի սաները դուրս են մնում հետագա պայքարից

  • Չեմպիոնների լիգա, Որակավորման 2-րդ փուլ, Պատասխան հանդիպում
  • «Ալաշկերտ» 1-1 «Դինամո» Թբիլիսի(Առաջին խաղ՝ 0:2)
  • Գոլերը՝ 0-1՝ Ջիգաուրի 21՛, 1-1՝ Գյոզալյան 51՛
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Առաջին խաղում 2:0 հաշվով պարտվելուց հետո երևանյան թիմին նվազագույնը երկու գնդակ էր անհրաժեշտ խաղն ավելացված ժամանակ տեղափոխելու համար, ընդ որում՝ սեփական դարպասը գնդակ չընդունելու դեպքում: Հյուրերը, սակայն, խաղի 21-րդ րոպեին բարդացրին «Ալաշկերտի»՝ առանց այն էլ դժվար խնդիրը՝ գրավելով Կասպարովի դարպասը:

Խաշմանյանի սաներին արդեն չորս գոլ էր անհրաժեշտ հաջորդ փուլի ուղեգրի համար, սակայն նրանք կարողացան խփել միայն մեկը: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1:

Այսպիսով՝ «Ալաշկերտը», առաջին անգամ մասնակցելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, դուրս մնաց պայքարից երկրորդ փուլում:

Ջիգաուրիի գոլը՝

Գյոզալյանի գոլը՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ