Տեսություններ

«Ռեալ Սոլթ Լեյք» 1-1 «Տիգրես». Մովսիսյանի թիմը դուրս է մնում Չեմպիոնների լիգայից

Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ ոքի՝ 1-1 ավարտեց ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը մեքսիկական «Տիգրեսի» հետ: Երկու հանդիպումների արդյունքում ամերիկյան թիմը զիջեց 1-3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 84 րոպե: Նա դարձավ հիանալի գոլային փոխանցման հեղինակ, սակայն մեկ անգամ էլ վրիպեց չափազանց նպաստավոր դիրքից:

Մարտի 6-ին «Ռեալ Սոլթ Լեյքը» առաջին հանդիպումն է անցկացնելու ՄԼՍ հերթական մրցաշրջանի շրջանակներում:

  • ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպում
  • «Ռեալ Սոլթ Լեյք» 1-1 «Տիգրես»
  • Գոլեր՝ 1-0՝ Պլատա 22՛, 1-1՝ Ժինյակ 90+1՛
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ