Տեսություններ

«Օռլանդո Սիթի» 2-2 «Ռեալ Սոլթ Լեյք». Մովսիսյանը 11 մետրանոց է վաստակել (տեսանյութ)

Մարտի 6-ին մեկնարկեց MLS-ի հերթական մրցաշրջանը: «Ռեալ Սոլթ Լեյք» մրցակցի հարկի տակ դրամատիկ խաղում ոչ ոքի՝ 2-2 խաղաց «Օռլանդո Սիթիի» հետ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դաշտ դուրս եկավ «Ռեալ Սոլթ Լեյքի» մեկնարկային կազմում և արդեն 26-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոց, որը հաջող իրացրեց իր խաղընկեր Ժոաո Պլատան: Վերջինս երկրորդ կեսում կրկնապատկեց հաշիվը: Սակայն ավելացված վերջին րոպեին «Օռլանդո Սիթին» երկու գնդակ խփեց՝ ոչ ոքի ավարտելով հանդիպումը: Նշենք նաև, որ արդեն առաջին կեսում երկու թիմերն էլ մնացել էին 10 ֆուտբոլիստներով:

  • ՄԼՍ, 1-ին տուր
  • «Օռլանդո Սիթի» 2-2 «Ռեալ Սոլթ Լեյք»
  • Գոլեր՝ 0-1՝ Պլատա 26՛, 0-2՝ Պլատա 66՛, 1-2՝ Լարին 90+4՛, 2-2՝ Վինտեր 90+5՛
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ