Տեսություններ

«Ալ Ռաեդ» 2-1 «Հաջեր». Մարկոս Պիզելին մասնակցել է թիմի գոլին

Սաուդյան Արաբիայի առաջնության 20-րդ տուրում Մարկոս Պիզելիի «Ալ Ռաեդը» 2-1 հաշվով պարտության է մատնել «Հաջերին»:

Տանտերերը առաջինն են գնդակ ընդունել սակայն կարողացել են կամային հաղթանակ տանել: «Ալ Ռաեդի» գոլերից մեկին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Եզրից ստացած փոխանցումից հետո նա գլխով հուժկու հարված է կատարել դարպասին: Դարպասապահը մի կերպ հետ է մղել նրա հարվածը, սակայն վրա հասած հարձակվողը գնդակն ուղարկել է դարպասը:

Հաղթանակը «Ալ Ռաեդին» թույլ է տվել հեռանալ վտանգավոր գոտուց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ