Վիդալ. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան:

«Ի շնորհիվ ջանքերի, որոնք ես ներդնում եմ իմ ողջ կարիերայի ընթացքում, հիմա հանդես եմ գալիս լավագույն ակումբում: Հույս ունեմ, որ կմնամ այստեղ մինչև կարիերաիս ավարտը:

Հիմա արդեն ճանաչում եմ թիմակիցներիս: Մենք ավելի ենք, քան ընտանիքը, թիմը, և դա ինձ վստահություն է ներշնչում:

Սկզբում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, քանի որ ես տեղափոխվեցի այստեղ այնպիսի թիմից, որը լիովին այլ ֆուտբոլ  էր խաղում, ես ստիպված էի հարմարվել: Բայց գիտեի, որ կգա մի պահ, որ այստեղ հանգիստ կլինեմ և ցույց կտամ բոլորի, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ»,-նշել է չիլիացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Վիդալը մասնակցել է 44 հանդիպման, հեղինակել 7 գոլ և 7 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ