Վետերանների աշխարհի առաջնություն. Լևոն Գեղամյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթեց ֆին ըմբիշին

Ֆինլանդիայի Սեյնայոկիում շարունակվում է Վետերանների աշխարհի առաջնությունը:

85կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը դարձավ Վետերանների աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը եզրափակիչ գոտեմարտում կարողացավ պարտության մատնել ֆին ըմբիշ Հանու-Պեկա Կատելմակիին (ֆին ըմբիշը վնասվածքի պատճառով ստիպված եղավ ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը):

Ավելացնենք, որ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Մամադ Ալիևին, ով իր հերթին վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 3-րդ տեղի համար պայքարին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ