«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Յունայթեդի» ավտոբուսի վրա. խաղը հետաձգվել է

«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա: Ավտոբուսի մեջ եղել են ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը՝ հայտնում է Telegraph-ը:

Դեպքի պատճառով հանդիպումը հետաձգվել է: Խաղը նախատեսված էր սկսել Երևանի ժամանակով 22:45-ին, սակայն կսկսվի մոտավորապես 45 րոպե ուշ:

«Յունայթեդի» ֆուտբոլիստները նախավարժանքի են դուրս եկել բավական ուշ և գլխավոր մրցավարին խնդրել են փոխհատուցել կորցրած ժամանակի համար:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ամբոխի դեմ:

Ուեյն Ռունին, անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է. «Ավտոբուսը քարկոծում էին: Ամեն դեպքում մենք պետք է ուղղակի խաղադաշտ դուրս գանք ու կատարենք մեր աշխատանքը: Չեմ ուզում դեպքի մասին խոսել, քանի որ բոլորդ տեսաք՝ ինչ եղավ: Վստահ եմ, որ «Վեսթ Հեմը» կպատժվի թիմի երկրպագուների նման վարքագծի համար: Մենք գիտենք՝ ինչ պետք է անենք: «Վեսթ Հեմը» լավ թիմ է»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ