«Վեսթ Հեմը» 20 մլն ֆունտ կառաջարկի Ջեմի Վարդիի համար

«Լեսթերի» հարձակվող Ջեմի Վարդին հայտնվել է «Վեսթ Հեմի» ուշադրության կենտրոնում:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել 20 մլն ֆունտ: Սակայն «Վեսթ Հեմի» շանսերը այս հարցում շատ քիչ են, քանի որ անգլիացի հարձակվողը արդեն հայտարարել է, որ ցանկանում է մնալ «Լեսթերում»:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վարդին ԱՊԼ-ում անցկացրել է 35 հանդիպում, խփել 24 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ