«Վեսթ Հեմը» 100 մլն. եվրո է պահանջում «Ռեալից» Պայեի տրանսֆերի դիմաց

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի ծառայություններով:

Բայց անգլիական ակումբի նախագահ Դավիդ Սիլվանը  100 մլն. եվրո է պահանջում կիսապաշտպանի տեղափոխության դիմաց:

«Միայն նրա համար, որ մի մեծ ակումբ է ցանկանում նրան տեսնել իր կազմում, դա արդեն մեծ հաջողություն է: Նա արժե 100 մլն. եվրո նույնսիկ այդ տարիքում(29):

Պայեն շատ բան է արել «Վեսթ Հեմի» համար ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հնարավոր է, որ նա աշխարհում լավագույնն է իրացնում տուգանային հարվածները այս մարզավիճակում:

Նրա պայմանագիրը դեռ չի ավարտվել: Կարող է դեռ 6 շաբաթ այս խոսակցությունները ձգձգվել: Բայց եթե հավատանք Պայեի խոսքերին, նա ցանկանում է մնալ»,-նշել է «Վեսթ Հեմի» նախագահը:

Սակայն AS-ի փոխանցմամբ, մադրիդյան ակումբը պատրաստ է ընդամենը 50 մլն. եվրո առաջարկել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տպավորիչ ելույթներից հետո Եվրոպայի առաջնությունում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ