Վերմալենը պատրաստ է շարք վերադառնալ

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը մեկ ամիս վնասվածքի պատճառով բացակայելուց հետո կարող է շարք վերադառնալ:

Բելգիացի պաշտպանը, որ մկանային վնասվածք էր ստացել, բավականին երկար ձգված վերականգնողական շրջանից հետո կրկին պատրաստ է խաղալ: Երկուշաբթի դա հաստատել է ակումբի բժշկական անձնակազմը:

Այնուամենայնիվ, Վերմալենը գուցե այլևս չխաղա այս մրցաշրջանում, քանզի «Բարսելոնային» մնացել է միայն երկու հանդիպում, իսկ Լուիս Էնրիկեն նախընտրությունը տալիս է այլ պաշտպանների:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ