Վերմալենը կարիերան կշարունակի Սերիա Ա-ում

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Այս մասին գրում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Բելգիացին, ամենայն հավանականությամբ, առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի հռոմեացիների կազմում, որի ավարտից հետո «Ռոման» կկարողանա գնել վերջինիս տրանսֆերը:

Ավելացնենք, որ Վերմալենի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Արսենալը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ