Վերլուծություն. Ինչքա՞ն է կազմում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը

Ֆուտբոլային ոլորտի հետազոտություններով զբաղվող հայտնի CIES Football Observatory կայքը ներկայացրել է եվրոպական թոփ-5 լիգաներում հանդես եկող 100 ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների ցանկը: Այն կազմվել է հատուկ մշակված էկոնոմետրիկ մոդելի վրա, որի մեջ հաշվի են առնվում ֆուտբոլիստի վերջին երկու մրցաշրջանի արդյունավետությունը, գործող պայմանագրի մանրամասները և շատ այլ գործոններ: 2013թ. սկսած կազմակերպության կատարած կանխատեսումները ապահովել են 80% համընկնում:

Այսպես, CIES-ի գնահատականով Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվել է 33,6 մլն եվրո: Այս արժեքով նա 83-րդն է ցանկում:

Ցանկում առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է՝ 211,1 մլն եվրո արժեքով, նրան հետևում է թիմակից Նեյմարը՝ 201,5 մլն եվրո: Նրանց հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն, Անտուան Գրիզմանը, Հարի Քեյնը, Անտոնի Մարսիալը, Լուիս Սուարեսը և Պաոլո Դիբալան, որոնց բոլորի տրանսֆերային արժեքները բարձր է 100 մլն եվրոյից: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ