«Վերդերը» մնաց առանց գլխավոր մարզչի

Բրեմենի «Վերդերի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սկրիպնիկն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

46-ամյա մասնագետի հետ թիմը լքում են նաև նրա օգնականներ Ֆլորան Կոհֆելդն ու Տորստեն Ֆրինգսը:

Ակումբի մարզական տնօրենի խոսքով՝ նման որոշում կայացվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից հետո(1-4):

Գերմանական ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մ-23 թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Նուրին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ