Վերատին ասել է, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին փորձել է կանխագուշակել ընթացիկ մրցաշրջանի թոփ 5 եվրոպական առաջնությունների հաղթողներին, ինչպես նաև ասել է, թե որ թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:

«ԱՊԼ-ն կհաղթի «Մանչեսթեր Սիթին»: Նրանք հիմա լավագույն մարզավիճակում են և Անգլիայի ամենաուժեղ թիմն են: Հույս ունեմ, որ ՊՍԺ-ն կդառնա Լիգա առաջինի հաղթողը, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինի: Սերիա Ա-ում «Յուվենտուսը» չունի մրցակիցներ, նույնը վերաբերում է «Բավարիային» Բունդեսլիգայում: Իսկ Իսպանիայում ես չեմպիոն եմ տեսնում «Ռեալին»:

Իսկ ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, վերջերս խոսում էի Կառլո Անչելոտիի հետ, նա վստահ է, որ «Բավարիան» այս մրցաշրջանում նվաճելու է ՉԼ-ի գավաթը: Ես համաձայն եմ նրա հետ»,-Football Italia-ն է մեջբերում Վերատիի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ