Վերատին ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու ՊՍԺ-ից հեռանալուց հետո

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին, որը մեծ պահանջ է վայելում տրանսֆերային շուկայում, նախընտրություն է տալիս իտալական ակումբներին մասնավորպես՝ «Յուվենտուսին»:

«Իտալիան հիանալի ներքին առաջնություն ունի: «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը» այն թիմերն են, որոնք մեծ գումարներ են ծախսում: Մենք դա տեսանք Հիգուաինի տրանսֆերի ժամանակ («Յուվենտուսը» 90 մլն. եվրո է վճարել «Նապոլիին»-խմբ.):

«Յուվենտուսը» աշխարհի 4  լավագույն թիմերից մեկն է: Նրանք մեծ առաջընթաց են գրանցել: Եթե ապագայում հեռանամ ՊՍԺ-ից, ապա կտեղափոխվեմ «Յուվե», բայց այսօր ես այստեղ եմ»,-Sport-ն է մեջբերում իտալացի ֆուտբոլիստի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Վերատիի տրանսֆերային իրավունքների ձեռքբերմամբ հետաքրքրված են «Բարսելոնան», «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ