Վերատի. «ՊՍԺ-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգան»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է իր թիմի շանսերի մասին Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու հարցում և ընդգծել, որ այս մրցաշրջանում փարիզեցիները ձգտելու են ավելի լավ հանդես գալ, քան նախորդում:

«Ես չեմ խաղում այն թիմում, որում ներկայումս փոփոխություններ են տեղի ունենում: Ես հանդես եմ գալիս այն ակումբում, որը ցանկանում է ավելի լավ արդյունք գրանցել:

Վերջին տարիներին մենք շատ ենք խոսում ՉԼ-ում հաղթանակի անհրաժեշտության մասին, իսկ դա նշանակում է, որ ես թոփ ակումբի մի մասնիկն եմ:

Չեմպիոնների լիգան հաղթելը հեշտ գործ չէ: Կարո՞ղ ենք մենք հաղթել այն: Այո՛, մենք կարող ենք: Բայց պետք է տքնաջան աշխատենք»,-ասել է իտալացին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ