Վերադառնալ ֆուտբոլ ուղեղի վիրահատությունից հետո ու հաղթել «Ինտերին»

29-ամյա հարձակվող Ֆեդերիկո Մելկյորին, որը վերադարձել է ֆուտբոլ ուղեղի վիրահատությունից հետո, այսօր «Կալյարիին» հաղթանակ պարգևեց «Ինտերի» դեմ խաղում: Մելկյորին սկզբում հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ ևս հաջողության հասավ, թեպետ գնդակը նրա հաշվին չգրանցվեց Հանդանովիչից անդրադարձի պատճառով:

Հետաքրքիր է, որ մինչև այս Մելկյորին 1 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, որը եղել է 10 տարի առաջ «Սիենայի» կազմում: Այնուհետև հարձակվողի տրանսֆերը թիմը վաճառեց, և նա սկսեց հանդես գալ 3-րդ լիգայում, որտեղ հազվադեպ էր հաջողության հասնում:

2010 թվականին Մալկյորին որոշեց ավարտել մարզական կարիերան, քանի որ պետք է ուղեղի վիրահատության ենթարկվեր: Վիրահատությունից հետո ֆուտբոլիստը վերադարձավ 3-րդ լիգա և այնքան գոլ խփեց, որ հայտնվեց «Պադովայում»: Երկու մրցաշրջան անց Մելկյորին արդեն «Կալյարիի» հետ վերադարձավ Ա Սերիա:

Ընթացիկ մրցաշրջանում Մելկյորին կատարյալ արդյունավետություն ունի. նա երկու խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ: Ֆեդերիկոն առաջին գնդակը խփել է «Սամպդորիայի» դարպասը՝ փոխարինման դուրս գալուց 14 րոպե անց հասնելով հաջողության: Նրան շնորհավորում էր ամբողջ թիմը՝ պահեստայիններով հանդերձ: Այսօր Մելկյորին մասնակցեց «Ինտերի» դեմ խաղին մեկնարկից ու նորից զարմացրեց…

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ