Վենտուրան հրապարակել է Իտալիայի ազգային հավաքականի կազմը

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա օրերին կմասնակցեն Ֆրանսիայի և Իսրայելի ընտրանիների դեմ խաղերին:

Ազգային հավաքական է հրավիրվել «Միլանի» 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով եթե խաղադաշտ դուրս գա, ապա կարող է կրկնել Իտալիայի ազգային հավաքականի պատմության 105 տարվա ռեկորդը: Վերջինս կարող է դառնալ ամենաերիտասարդ դարպասապահը, ով խաղացել է Սկուադրա Աձուրայի կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ