Վենտուրա. «Դոնարուման «նոր Բուֆոնն» է»

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան կարծում է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման «նոր Բուֆոնն» է:

«Եթե Բուֆոնը չլիներ, Դոնարուման արդեն Իտալիայի հավաքականի հիմնական դարպասապահը կլիներ:

Դոնարումային պայծառ ապագա է սպասվում: Բուֆոնը պատմություն է կերտել «Յուվենտուսում» ու ազգային հավաքականում: Նրան շարունակելու է Դոնարուման»,- ասել է Վենտուրան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ