Վենգերը խոստովանել է, որ ապագայում կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ ապագայում կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է մարզչի թափուր տեղը առաջարկել «Զինագործների» ներկայիս մարզչին:

«Անգլիայի հավաքակա՞նը: Ոչինչ չեմ բացառում: Հիմա ես կենտրոնացած եմ միայն «Արսենալի» վրա, բայց ապագայում ամեն ինչ հնարավոր է: Կլինեմ արդյոք ես «Արսենալում» 5 տարի անց, չգիտեմ: Ուզում եմ այստեղ աշխատել, սակայն ամեն պահին մենք կարող ենք բաժանվել: Տարիներ շարունակ ակումբի ղեկավարությունը ինձ աջակցել է և մենք միասնականություն ենք դրսևորել»,-Mirror-ն է մեջբերում Վենգերի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ