Վենգերը բացատրել է, թե ինչու «Արսենալը» նոր պայմանագիր չի առաջարկել Մերտեզակերին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ ակումբը կսկսի բանակցություններ վարել թիմի ավագ Պեր Մերտեզակերի պայմանագիրը երկարաձգելու շուրջ, երբ վերջինս ապաքինվի վնասվածքից:

«Ներկա պահին դրությամբ մենք  դեռևս չենք քննարկել իրադրությունը:

Իհարկե, մենք սպասում ենք, որ նա ապաքինվի վնասվածքից: Կդիտարկենք այդ հարցը, երբ նա կմիանա թիմին»,-ասել է անգլացին:

Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Զինագործների» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ