Վենգերը ասել է, թե ինչու է մերժել ՊՍԺ-ի առաջարկը

«Արսենալի» գլխավոր Արսեն Վենգերը պատմել է ՊՍԺ-ի առաջարկի մասին գլխավորել փարիզյան ակումբը:

«Ես չեմ համաձայնվել գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ ինձ դուր է գալիս այն տեղը, որտեղ ես գտնվում եմ:

Շատ լավ գիտեմ փարիզյան ակումբի ղեկավարությանը, սակայն ես միշտ հավատարիմ եմ եղել «Արսենալին»:Այս ակումբը այնպիսի հատկանիշներ ունի, որոնք ինձ անչափ դուր են գալիս: Հենց այդ պատճառով ես չեմ գնացել ՊՍԺ:

Կարևոր հանդիպում է սպասվում, սակայն չեմ կարծում, որ դա սահմաններից դուրս կգա: Ոչ մի խորհրդանշական բան չկա այդ հանդիպման մեջ, պարզապես խաղ 3 միավորի համար»,-ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Արսենալը» կհյուրընկալվի ՊՍԺ-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ