Վենգերը անվանել է «Արսենալի» ապագա մարզչին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահություն է հայտնել, որ ակումբի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կսկսի մարզչական գործունեություն ծավալել և կգլխավորի լոնդոնյան ակումբը:

«Հույս ունեի, որ նա կմնա «Արսենալում» մինչև կարիերայի ավարտը: Մի օր նա կզբաղեցնի իմ պաշտոնը: Նա ֆուտբոլային մտածելակերպ ունի և հասկանում է ֆուտբոլից: Դա իր գեների մեջ է: Ապագայում տեսնում եմ նրան «Արսենալում»: Նա իր ողջ կյանքը անցկացնելու է ֆուտբոլում»,-Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստն այս ամռանը վարձավճարով տեղափոխվեց «Բորնմութ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ