Վենգեր. «Նա կարող է մրցակցել Մեսիի ու Ռոնալդուի հետ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է մրցակցել Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռոնալդուն ու Մեսին տարեցտարի հանդես են գալիս բարձրագույն մակարդակով: Կայունությունն արդեն իսկ իր խոսքն ասում է: Ալեքսիս Սանչեսը կկարողանա հասնել նրանց մակարդակին: Նա ֆուտբոլիստ է, որ ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում: Ես սիրում եմ այն ցանկությունը, որ նա ուզում է լինել լավագույնը: Նա բոլոր հնարավորություններն ունի հաջողության հասնելու համար»,- ասել է Վենգերը:

Ավելի վաղ Սանչեսը հայտարարել էր, որ պատրաստ է մրցակցել բոլորի հետ ու ոչնչով իրեն թույլ չի համարում Մեսիից կամ Ռոնալդուից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ