Վենգեր. «Իմ ապագան «Արսենալում» որևէ կերպ վտանգված չէ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի կասկածում «Արսենալում» իր աշխատանքը շարունակելու հարցում։

«Կարծում եմ, որ մրցաշրջանի ընթացքում քննադատությունը անտեղի է, երբ մենք պայքարում ենք չեմպիոնության համար։ Հատկապես «Տոտենհեմի» հետ խաղից հետո, երբ մեր բախտը պարզապես չբերեց։

Ես ունեմ արժանապատվություն ու իմ սիրելի ակումբին եմ նվիրում կյանքիս ամեն մի օրը։ Եթե երկրպագուները համակարծիք են ինձ հետ «Արսենալի» հարցում, ապա դա հիանալի է, բայց ես պետք է վստահ լինեմ, որ ամեն հնարավոր բան անում եմ։

Որևէ կասկած չունեմ, որ շարունակելու եմ աշխատել «Արսենալում» նաև հաջորդ մրցաշրջանում։ Եթե ես որևէ գործ եմ բռնում, ապա լիովին նվիրվում եմ դրան։ Ես միշտ ինձ անմնացորդ նվիրելու եմ այս ակումբումին»,- ասել է Վենգերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ