Վենգեր. «Բարսելոնան մեր հետ խաղալիս կարող է քայլել խաղադաշտում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համեմատել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» խաղամակարդակները անգլիական թիմերի հետ:

«Բավարիան» և «Բարսելոնան» անհաղթահարելի են: «Կատալոնական» ակումբի հետ երկու խաղերի արդյունքը տխրեցնում է: Մենք կարող էինք շատ հեշտ հաղթել, քանի որ հաշվի մեջ տարբերությունը այդքան էլ մեծ չէր:

Հնարավոր է, որ անգլիական թիմերի համար Պրեմիեր լիգան դարձել է Չեմպիոնների լիգա: Ամեն խաղը այնքան բարդ է, որ դրա պատճառով մենք չենք կարողանում լավ արդյունք ցույց տալ եվրոպական մրցաշարերում: Բարսելոնան մեր հետ խաղալիս կարող է քայլել խաղադաշտում»,-ընգծել է Վենգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ