Վենգեր. «Այժմ ԱՊԼ-ն նման է մարզիչների միջև աշխարհի առաջնության»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում մի շարք հեղինակավոր մասնագետներ գլխավոր մարզչի պաշտոն են ստացել: Գվարդիոլան գլխավորելու է «Սիթին», Մոուրինյոն՝ «Յունայթեդը», իսկ Կոնտեն՝ «Չելսին»:

«Հիանալի է: Պրեմիեր լիգան այժմ նման է մարզիչների միջև աշխարհի առաջնության: Աշխարհի լավագույն մարզիչները պաշտոն են ստացել ԱՊԼ-ում, որպեսզի մեր կյանքը բարդանա:

Հենց սրա համար են բոլորը ցանկանում, որ մրցաշարը հետաքրքիր լինի: Որքան ուժեղ մարզիչներ լինեն, այնքան Պրեմիեր լիգան ավելի գրավիչ կլինի ամբողջ աշխարհում»,- Mirror-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ