Վենգեր. «Արսենալը» դեռ կարող է հասնել «Լեսթերին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ թիմը դեռ չի կորցրել Անգլիայի չեմպիոն հռչակվելու հույսը:

«Իհարկե, «Լեսթեր Սիթիին» կարելի է դեռ անցնել: Ինչո՞ւ ոչ: Մաթեմատիկորեն դա հնարավոր է, մենք ունենք շանսեր:  «Աղվեսները» չափազանց կայուն խաղ են ցուցադրում, բայց յուրաքանչյուր խաղը լարված է ընթանում և կարող է ավարտվել ցանկացած արդյունքով:  Մենք գիտենք, որ հիմա միավորներ կորցնելու իրավունք չունենք ու ոչ միայն վերև ենք նայում, այլ նաև ներքև, քանի որ մեզ  նախորդում է մի թիմ, որը կարող է դժվարություններ ստեղծել: Պետք է կենտրոնանաք մեր հանդիպումների վրա»,-Goal.com-ն է մեջբերում  Վենգերի խոսքերը:

Հիշեցնենք՝  Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» զիջում է առաջատար «Լեսթերին» 11  միավորով՝ ունենալով մեկ չանցկացրած հանդիպում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ