Վենգեր. «Առաջին քառյակում հայտնվե՞լը, «Արսենալին» դա չի բավարարում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը համամաիտ չէ այն տեսակետի հետ, որ «Զինագործների» գլխավոր նպատակն է ավարտել Անգլիայի առաջնությունը 4-րդ հորիզոնականում:

«Առաջին քառյակում հայտնվելը մեզ չի բավարարում:

Անձամբ կարծում եմ, որ պետք է միշտ ձգտել ավելիին: Պետք է ներդնել ողջ ուժերը, որպեսզի թիմից քամես առավելագույնը:

Կարծում եմ, որ մենք գիտենք՝ ինչ պետք է անել, քանի որ նախորդ մրցաշրջանը ավարտեցինք 2-րդ տեղում՝ հետևում թողնելով 18 թիմ:

Սակայն Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր ակումբ մեծ ներուժ ունի: Նայեք տրանսֆերների արժեքներին դրանք վախենալու են: Ահա ինչպիսին է Պրեմիեր լիգան»,-շեշտել է անգլիացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ