Վատցկեն մեկնաբանել է Մխիթարյանի «Բորուսիա» վերադառնալու վերջին տեղեկությունները

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն նորից խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով վերջին օրերին կապված էր գերմանական ակումբ վերադառնալու հետ:

Մի շարք առաջատար ԶԼՄ-ներ պնդում էին, որ Մխիթարյանը, ով ներկայումս լուրջ խնդիրներ ունի «Յունայթեդում», հունվարին կարող է վարձավճարով վերադառնալ «Բորուսիա»:

Գերմանական գրանդի գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն մեկնաբանել է վերջին տեղեկությունները ՝ «Այս տարբերակն անհնար է»:

Ավելի վաղ Մխիթարյանը հայատարարել էր, որ մտադիր է պայքարել «Յունայթեդում» իր երազանքը իրականացնելու համար:

Eurosport-ի պատրաստած Սուրբ Ծննդյան տեսանյութը Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մասնակցությամբ (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ