Վատցկեն հայտնել է՝ երբ կհրապարակվի Մխիթարյանի վերաբերյալ որոշումը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բարելավել է Մխիթարյանի տրանսֆերի շուրջ կատարած առաջարկը, հաղորդում է transfermarkt.de կայքը՝ հղում անելով Der Westen-ին:

«Ներկայիս իրավիճակը փոխվել է: «Մանչեսթեր Յունայթեդը» նշանակալիորեն բարելավել է առաջարկը:

Մի պահ կգա, երբ մենք պետք է վերջնական որոշում կայացնենք: Քանի որ սկսում ենք մրցաշրջանի ուսումնամարզական հավաքը երկուշաբթի, ապա մեր որոշման մասին հայտնի կդառնա արդեն այս շաբաթ»-նշել է Վատցկեն:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը 39,9 մլն եվրո է առաջարկել հայ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց:

Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ մեր հատուկ նյութում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ