Վատցկե. «Եթե Օբամեյանգի համար առաջարկեն 100-120 մլն եվրո, ապա մենք կմտածենք»

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությանը այդքան էլ չի անհանգստացնում վերջին շրջանում թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հեռանալու մասին շշուկները: Այս մասին խոսել է ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոհախիմ Վատցկեն: Վերջերս տեղեկություններ էին տարածվել, թե «Ռեալը» արդեն համաձայնության է հասել գաբոնցու տրանսֆերի շուրջ:

«Պատահական չէ, որ մենք երկարաձգել ենք Օբամեյանգի հետ պայմանագիրը մինչև 2020թ.: Եթե ինչ-որ մեկը իրոք նրա համար առաջարկի 100-120 մլն եվրո, ապա մենք կդիտարկենք այդ առաջարկը: Սակայն ավելի շատ կցանկանայինք երկարաձգել պայմանագիրը նրա հետ»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում kicker-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ