Վատցկե. «Եթե «Բավարիան» բաց թողնի Գյոտցեին, մենք կքննարկենք նրա վերադարձը»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը պատրաստ է առաջարկություն անել «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, եթե վերջինս որոշի հեռանալ մյունխենյան թիմից:

«Մարիոն ՝ մեր նախկին ֆուտբոլիստն է, նա հանդես է եկել մեր ակումբի տարբեր տարիքայինների խմբում: Մենք շատ ենք գնահատում նրա մակարդակը:

Ակումբի դռները բաց են ցանկացած նախկին «Բորուսիայի» ֆուտբոլիստի համար: Եթե այս տրանսֆերը իրականանա, ապա Գյոտցեն պետք է բացատրի երկրպագուներին, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ: Չեմ հավատում, որ մեր երկրպագուները նրան երկրորդ հնարավորություն չեն տա»,- ասել է Վատցկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ