Վատցկե.«Խուճապի չենք մատնվի, եթե Մխիթարյանը հեռանա»

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն ասել է, թե Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը նրանց համար խուճապային իրավիճակ չի ստեղծի:

«Մենք շարունակում ենք հուսալ, որ բոլորն էլ կմնան թիմում: Եթե ոչ, յուրաքանչյուրին էլ համապատասխան փոխարինող կգտնենք: Մենք ժամանակին կորցրել են Նուրի Շահինին, Սինջի Կագավային, Մարիո Գյոտցեին, Ռոբերտ Լևանդովսկուն: Չեմ կարծում, թե որևէ մեկն այս ընթացքում զգաց, որ մենք ավելի վատ ենք խաղում»,-ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Արսենալը» և մի շարք այլ ակումբներ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ