Վատցկե. «Ի տարբերություն Մխիթարյանի և Հումելսի, Օբամեյանգը երկարաժամկետ պայմանագիր ունի»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն պատրաստ է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ, եթե «արքայական ակումբը» դիմի գերմանացիներին հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հարցում: Ավելի վաղ գաբոնցին հայտնել էր, որ ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդում:

«Եթե «Ռեալը» կապ հաստատի մեզ հետ Օբամեյանգի տրանսֆերի հարցով, ապա մենք կքննարկենք այն: Այդ տեղափոխությունը դժվար է իրականացնել: Մենք ուզում ենք, որպեսզի գաբոնցին մնա մեզ հետ: Ի տարբերություն Մխիթարյանի, Հումելսի և Գունդոգանի, ովքեր մեզ լքեցին, Օբամեյանգը դեռ երկարաժամկետ պայմանագիր ունի մեզ հետ»,- ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020թ.:

Հանս Յոհահիմ Վատցկե. «Մխիթարյանի վերադարձը բացառվում է»

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ