Վատցկե. «Հիասթափվել եմ Հենրիխ Մխիթարյանից»

Այս տրանսֆերային պատուհանը դարձավ ամենաակտիվը  Դորտմունդի «Բորուսիա» ակումբի ամբողջ պատմության մեջ: «Իշամեղուները» վաճառեցին առանցքային դեր ունեցող 4 խաղացողների և նրանց փոխարեն թիմ եկան 8 նորեկներ:

Der Westen-ի հետ հարցազրույցի ընթացքում գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է թե ինչպես են նրանք պայմանագիր ստորագրել Շյուրլեի և Գյոտցեի հետ, ինչ նպատակով է «Բորուսիան» հրաժարվում բարձրացնել տոմսերի գները և ինչու է նա հիասթափված Հենրիխ Մխիթարյանից:

2012/2013 մրցաշրջանի ժամանակ Մարիո Գյոտցեն և Մարկո Ռոյսը փայլեցին ամբողջ Եվրոպայում:  Հիմա նրանց միացել է աշխարհի չեմպիոն Անդրե Շյուռլեն: Արդյո՞ք այս թիմը լավագույնն է վերջին տարիներին.

– Մենք ունենք ավելի ընդլայնված կազմ և բարձրակարգ խաղացողների մեծ ընտրություն: Ես համաձայն եմ, որ առաջ մենք չունեինք նման կազմ: Կարծում եմ, որ  այս թիմի հետ կհասնենք ավելի մեծ հաջողությունների: Բայց պետք չէ մոռանալ, որ ամռանը մենք կորցրեցինք երեք առանցքային խաղացողների և փոխարենը պայմանագիր ստորագրեցինք երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Նրանցից ամենամեծը 25 տարեկան է: Մարզիչը պետք է կարողանա փոխարինել հեռացած խաղացողներին նորերով, ստեղծելով նրանցից խաղացող թիմ: Նա պետք է կարողանա լուծել այդ խնդիրը: Բայց դրա համար ժամանակ է պետք: Դրա համար պետք չէ զարմանալ, երբ մենք ունենում ենք անկումներ խաղի ընթացքում: Մենք հանգիստ կտանենք դա, ինչպես ընդունված է «Բորուսիայում»:

Ի՞նչ կցանկանայիք ասել նրանց, ովքեր չեն հասկանում Շյուռլեի տրանսֆերը
– Ես միայն կասեմ, որ նրանք դա կհասկանան մեկ տարի անց:

Արդյոք Շյուռլեի հետ պայմանագրի ստորագրումը դարձավ փոխհատուցում Տուխելին, չէ որ ակումբը վաճառեց թիմի առանցքային 3 ֆուտբոլիստի, այդ թվում իր սիրելի խաղացող՝ Հենրիխ Մխիթարյանին:

-Իհարկե մարզիչը ցանկանում էր, որ նա մնար: Բայց ամեն ինչ որոշում է «Բորուսիան»: Մենք լիովին վստահ էինք, որ նա կմնա մեզ հետ:

Ինչո՞ւ էիք այդքան վստահ

– Իր հետ ունեցած զրույցներից:

Նա Ձեզ խաբել է՞

– Նա վատ տղա չի: Եվ նա չէր ստում  բառի դասական իմաստով: Բայց կան իրավիճակներ, երբ տարբեր մարդիկ տարբեր են ընկալում ասված խոսքերի իմաստը: Մեր զրույցների ընթացքում, մենք միշտ եզրակացնում էինք, որ նա ցանկանում էր մնալ «Բորուսիայում»: Լեգենդը այն մասին է, որ Հենրիխին այդ քայլին ստիպեց գնալ նրա «հիանալի» գործակալ Մինո Ռայոլան, ով իրականում շատ տարօրինակ մարդ է: Երբեմն նա շատ հեռու է գնում: Բայց նա անում է ամեն ինչ, որպեսզի իրականացնի խաղացողի ցանկությունը, իսկ խաղացողը ամեն գնով ցանկանում էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Բայց մյուս կողմից, մենք նրա համար ստացանք գումար, որը չէինք նախատեսում: Մենք ընտրություն չունեինք:

Դուք հիասթափվել ե՞ք Մխիթարյանից
– Ես հիասթափվել եմ, երբ նա Գերմանիայի գավաթի եզրափակիչի ժամանակ չմոտեցավ իրացնելու 11մ հարվածը: Թիմի առաջատարները պետք է միշտ առաջին շարքերում լինեն: Սակայն ես չեմ հիասթափվել, որ նա հեռացել է ակումբից:

Ինչո՞ւ
Ֆուտբոլիստները հեռանում են «Բորուսիայից» և ընտրում են աշխարհի թոփ 5 ակումբներից մեկը: Սակայն կան ևս հազարավոր ակումբներ և նրանք ունեն ֆուտբոլիստներ: Մենք կարող ենք նրանց ստորագրել: Գուցե իմ խոսքերը անպարկեշտ են հնչում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ