Վատցկե. «Դեմբելեն ուզում է «Բորուսիա» տեղափոխվել»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել է, որ «Ռենի» երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Բորուսիա»: Վատցկեն նշել է, որ իր թիմը հետաքրքրված է տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն «Ռենի» հետ համաձայնության գալ դեռևս չի հաջողվում:

«Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել «Բորուսիա»: Մենք պետք է համաձայնության գանք «Ռենի» հետ, բայց դեռևս չենք կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել:

Նա ընդամենը 18 տարեկան է, բայց շատ տաղանդավոր է: Կարդում եմ՝ ինչ են գրում նրա մասին, համեմատում անգամ բազմաթիվ գերաստղերի հետ, սակայն բառերի մեջ պետք է զգույշ լինել»,- Schwatzgelb-ը փոխանցում է Վատցկեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ