Վատցկե.«Չեմ կարծում, որ կկարողանանք թիմում պահել Մխիթարյանին, Հյումելսին ու Գյունդոգանին միաժամանակ»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն Bild-ի հետ զրույցում խոստովանել է, որ թիմը այս ամառ կկորցնի առաջատարներից որոշներին:

«Չեմ կարծում, որ մեզ չհաջողվի երկարաձգել պայմանագրերը միաժամանակ և՛ Մխիթարյանի, և՛ Հյումելսի, և՛ Գյունդոգանի հետ: Մյուս կողմից, բացառված է, որ նրանք բոլորը միաժամանակ հեռանան»,-ասել է Վատցկեն:

Նշենք, որ «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ