Վատցկե. «Չէինք սպասում նման առաջարկի Մխիթարյանի համար»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն նշել է, որ Մխիթարյանի համար արված նման լուրջ առաջարկն անակնկալ էր իր համար:

«Պետք է ասեմ, որ չէինք սպասում, որ Մխիթարյանի համար նման առաջարկ կստանանք: Չէ որ հաջորդ տարի նա ազատ գործակալի կարգավիճակ կստանար: Երբ զրուցեցի նրա հետ, սխալ տպավորություն ստացա իր ծրագրերից: Կարծում էի, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Բացառում էի նրա տեղափոխությունն այլ ակումբ: Սակայն, դա ընդամենը սխալ տպավորություն էր»,-ասել է Վատցկեն:

Վատցկեն հավելել է, որ Մխիթարյանի տրանսֆերի որոշումը կայացվել է` ելնելով ոչ թե մարզական, այլ ֆինանսական ու ռազմավարական դրդապատճառներից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ