Վատցկե. «Բորուսիան» կարող է փոխարինել ցանկացած ֆուտբոլիստի»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն խոսել է ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերի և առաջիկա տրանսֆերների մասին:

«Մենք միշտ կարողացել ենք փոխարինողներ գտնել մեր ֆուտբոլիստներին: Կապ չունի, թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլիստը: Վերջին 5 տարիների ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք փոխարինել ցանկացած խաղացողի:

Ինչ վերաբերվում է Մաթս Հումելսին ապա, մենք շարունակում ենք պայքարել, որպեսզի նա մնա մեր ակումբում: Ամեն ինչ կախված է նրա որոշումից»,- ասել է Վատցկեն:

Բացի այդ Վատցկեն նշել է,որ «Բորուսիան» կանի ամեն ինչ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ունենա ավելի ուժեղ թիմ, քան այս տարի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ