Վատցկե. «Բորուսիան» ավարտեց տրանսֆերային պատուհանում աշխատանքը»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբի երկրպագուները կարող են այլևս նոր ձեռքբերումների չսպասել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բորուսիան» ոչ մի ֆուտբոլիստի այլևս չի գնի: Առանց այդ էլ մենք շատ ֆուտբոլիստներ ունենք:

Մենք չենք գնի առանցքային ֆուտբոլիստներին, որոնք վերջերս նվաճել են Չեմպիոնների լիգայի տիտղոսը «Ռեալի» հետ:

Չենք կարող թույլ տալ մեզ ընկնել պարտքերի մեջ: Մենք պետք է հետևենք մեր ֆինանսական վիճակին»,-նշել է գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ