Վարուժան Սուքիասյանը՝ Դանիայի հավաքականի դեմ խաղի մասին

ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայացած Դանիա 1-0 Հայաստան խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է հանդիպման մասին:

«Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։

Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։

Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը»,- ՀՖՖ պաշտոնական կայքը փոխանցում է Սուքիասյանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ