Վարուժան Սուքիասյան. «Տեսնենք, որքանով կարդարացնեն իրենց նորեկները»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է առաջիկա Բելառուսի դեմ ընկերական խաղի մասին:

«Իմ սպասելիքները ավելի շատ կապված են նրա հետ, թե ինչպես իրենց կարդարացնեն նորեկները: Միանշանակ մենք կփորձենք տարբեր տակտիկաներ: Ինչ կապված է հանդիպման արդյունքի հետ, ապա ցանկանում ենք հաղթել: Սակայն ինձ համար ամենակարևորը լավ ֆուտբոլ խաղալն է», – Սուքիասյանի խոսքերն է մեջբերում pressball-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան – Բելառուս հանդիպումը կսկվի ժամը 19:00  :

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ