Վարուժան Սուքիասյան. «Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ընտրությանը:

«Այս անգամ նպատակահարմար ենք գտել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին: Նախորդ հավաքի համեմատ բացակայում են Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: Պատճառները տարբեր են. Մանուչարյանն առայժմ թիմ չունի և խաղային պրակտիկա չունի, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով:

Այս անգամ հավաքական է հրավիվել Ռուսլան Կորյանը, որը միշտ մեր տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու և նախորդ հավաքին բացակայում էր միմիայն վնասվածքի պատճառով: Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է և վերջին խաղում դարձել է դուբլի հեղինակ:

Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր:

Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաև Գևորգ Ղազարյանին: Մինչև վերջին հանդիպումը ցանկանում էի դիտել նրա խաղը և համոզվել, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է օգտակար լինել հավաքականին: Կարևոր է, որ Գևորգը խաղային մշտական պրակտիկա ունի:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա վերջնական ընտրությունը կկատարենք Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո: Դեռ ժամանակ ունենք»,- ասել է Սուքիասյանը:

ՀՖՖ Պաշտոնական կայք

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ